Մեքսիկացի ակտիվիստները պահանջում են ապամոնտաժել Ադրբեջանի հանգուցյալ բռնապետի արձանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեխիկոյի Պոլանկո զբոսայգում տեղադրված են Աբրահամ Լինքոլնի, Մարթին Լյութեր Քինգի, Մահաթմա Գանդիի արձանները, իսկ վերջերս էլ այդտեղ հայտնվել է մի նոր «թողարկում»` Ադրբեջանի հանգուցյալ բռնապետ Հեյդար Ալիեւի բրոնզաձույլ արձանը: Քաղաքի բանուկ մասում տեղադրված բռնապետի արձանը մեքսիկացիների ոչ միայն տարակուսանքը, այլեւ զայրույթն է առաջացրել, ավելի շուտ` այն սակավ մեքսիկացիների, ովքեր ընդհանրապես գիտեն են, թե ով է Հեյդար Ալիեւը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ամերիկյանThe Los Angeles Times-ը:

Պարբերականը գրում է, որ արձանի տեղադրման դեմ հանդես եկեղ ակտիվիստ Էդուարդ Ֆարան` Մեխիկոյում Ալիեւի արձանի տեղադրումը նույնն է համարում, ինչ, ասենք, Ուգանդայի բռնապետ Իդի Ամինի արձանը տեղադրվեր, օրինակ, Վաշինգտոնում: Բանաստեղծ եւ բնպահպան Հոմերո Արիջիսն արձանի տեղադրումը վիրավորանք է համարել` հայտարարելով, որ իրենց միանգամայն բավարար էին սեփական վատ խորհրդանիշերը եւ դրսից նորերը «ներմուծելու» անհրաժեշտություն չկար: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ապամոնտաժել բռնապետի արձանը:

Այգին, որտեղ տեղադրված է Ալիեւի արձանը, կոչվում է «Բարեկամության զբոսայգի», սակայն ակտիվիստներն առաջարկում են նոր անվանում. «Իսկ ի՞նչ կասեք «Ամոթի զբոսայգի» կոչելու մասին գաղափարին»,- ակտիվիստների խոսքը փոխանցում է ամերիկյան պարբերականը:

The Los Angeles Timesնշում է, որ Ադրբեջանին` նախկին Խորհրդային Միության հանրապետություններից մեկին, որըՄեքսիկայից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա է գտնվում, թույլատրվել է տեղադրել իր բռնակալի արձանը` երեքից հինգ միլիոն ԱՄՆ դոլար ծախսելու գնով, եւ «ոչինչ, որ այդ գումարի շնորհիվ մի քանի ծառեր եւս կտրվել են»:

«Ալիեւը նստած է մարմարե պատվանդանին, նրա անունը փորագրված է ոսկե տառերով, իսկ հուշատախտակին գրված է, որ նախկին ԿԳԲ-ականը, հայրենիքի նկատմամբ անսահման սիրո փայլուն օրինակ է: Այնտեղ չկա որեւէ հիշատակումWikiLeaks-ի տեղեկություններից, որտեղ ամերիկացի դեսպանն Ալիեւի գերդաստանը համեմատել էր մաֆիայի պարագլուխներից մեկի` Կոռլեոնեի ընտանիքի հետ, կամ թե ինչպես է «Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ն Ադրբեջանին դասել աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքին, կամ թե ինչպես է այդ երկիրը երկար տարիներ ընդգրկված եղել ԱՄՆ-ի կառավարության սեւ ցուցակում, կամ թե որքան շատ են Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների զեկույցներում մեղադրվում Ալիեւները»,-գրում է պարբերականը:

The Los Angeles Times-ը նշում է նաեւ, որ նախորդ ամիս Կանադայի Օնտարիո քաղաքում, հանրային ճնշումների արդյունքում, ապամոնտաժվեցին Ալիեւներին պատվող արձանները:

Հայերեն English

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը