Մշակույթ

Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմը կցուցադրվի ԱՊՀ երկրներում

2 րոպեի ընթերցում

Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմը կցուցադրվի ԱՊՀ երկրներում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երջնակյանի «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմի ռուսալեզու տարբերակը հաջողությամբ ցուցադրվում է Վրաստանի միաժամանակ երեք կինոթատրոններում: Ֆիլմի այս տարբերակն ունի «Հարյուր հազար վայրկյան» անվանումը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արա Երնջակյանի դուստրը` Լուսինե Երնջակյանը նշեց, որ ֆիլմի վրացական պրեմիերային կհաջորդեն պրեմիերաներ Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Ղազախստանում:

«Այժմ ֆիլմը ցուցադրվում է Թբիլիսիի երկու կինոթատրոններում եւ Բաթումում, եւ դեռեւս հաջողությամբ ընթացող ցուցադրությունը կշարունակվի»,- ասաց Երնջակյանը:

Լուսինե Երնջակյանի խոսքով` ֆիլմի պահանջարկը Վրաստանում պատահական չէ, քանի գլխավոր դերում հանդես են եկել դերասանուհի Լուիզա Ներսիսյանը եւ ազգությամբ վրացի` հատուկ ֆիլմում նկարահանվելու համար Հայաստան հրավիրված հայտնի դերասան Դավիթ Կատսարավան: Նա նաեւ ֆիլմի վրացական տարբերակի պրոդյուսերն է:

«Հոբելյանական հաճախորդ»-ը ներկայացված էր նաեւ հոկտեմբերի 1-10-ը Բուխարեստումկայացած միջազգային փառատոնին, որին, սակայն, մրցանակային տեղի չի արժանացել:

Երեւանի պետական կամերային թատրոնն օրեր առաջ վերադարձել է Լոս Անջելեսի «Աշխարհի թատրոնները» միջազգային փառատոնից, որտեղ ներկայացրել էր «Նազար, Նազար մինչեւ վերջ» ներկայացումը: Մինչ տարեվերջ թատրոնի հիմնական խաղացանկում կհայտնվի նաեւ «Արմագեդոն» ներկայացումը, բոլորովին նոր դերասանական կազմով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում