Միջազգային

Սիրիայի հայաշատ շրջաններում իրավիճակը համեմատաբար հանգիստ է

1 րոպեի ընթերցում

Սիրիայի հայաշատ շրջաններում իրավիճակը համեմատաբար հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի տարբեր շրջաններում բախումները շարունակվում են, սակայն, ընդհանուր առմամբ, հայաշատ հատվածներում իրավիճակը հանգիստ է: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը` նշելով, որ դիպուկահարի գնդակներից վիրավորված հայազգի 25-ամյա երիտասարդի` Հովիկ Թամփալյանը եւ 35-ամյա Գեւորգ Թալշյանը շարունակում են գտնվելբժիշկների հսկողության տակ, ու նրանց կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:

Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցիների համայնքապետ Հարություն Սելիմյանը հայտնեց, որՍիրիայում ընդհանուր վիճակը հանգիստ է, չնայած, որ առանձին տեղերում բախումներ կան: Հիմնական նեղությունը Սիրիան կրում է տնտեսական առումով. չկա անհրաժեշտ սնունդ, դեղորայք, մարդիկ դժվարությամբ են հոգում կենցաղային հոգսերը»,- նշեց Սելիմյանը` հավելելով, որ դեղորայք ձեռքբերելու համար անհրաժեշտ է մի նահանգից մյուսը ճանապարհ ընկնել, ինչը չափազանց վտանգավոր է:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում