Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը տարեցտարի լավացնում է իր խաղի որակը. Eurosport

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը տարեցտարի լավացնում է իր խաղի որակը. Eurosport

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Eurosport.ru-ն, մեկնաբանելով Աշխարհի 2014 թվականի ընտրական փուլի «Բ» խմբի Հայաստան-Իտալիա հանդիպումը, նշել է, որ Հայաստանի հավաքականը տարեցտարի լավացնում է իր խաղի որակը՝ ցուցադրելով էլ ավելի գրավիչ և տեխնիկապես գրագետ ֆուտբոլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ահա թե ինչպես է մեկնաբանել Eurosport.ru-ն մեր ընտրանու ցուցադրած խաղը. «Պրանդելիի սաները հաստատեցին ֆավորիտի իրենց կարգավիճակը և միավորներ չկորցրեցին ավելի թույլ մրցակցի դեմ պայքարում՝ դուրս գալով խմբում առաջին տեղ: Առջևում «Սկուադրա աձձուրային» սպասվում են էլ ավելի բարդ մրցավեճեր, այդ թվում նաև` Հայաստանի հետ պատասխան հանդիպումը, որը տարեցտարի լավացնում է որակը՝ ցուցադրելով ավելի գրավիչ և տեխնիկապես զարգացած խաղ»:

Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում մեր թիմը 1:3 հաշվով պարտություն կրեց Իտալիայի ընտրանուց` չնայած ցուցադրած գեղեցիկ և դիտարժան խաղին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում