Ֆուտբոլ

Հայաստան-Իտալիա հանդիպումն ավարտվեց իտալացիների հաղթանակով

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Իտալիա հանդիպումն ավարտվեց իտալացիների հաղթանակով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Հրազդան» մարզադաշտում 1:3 հաշվով ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը: Տասնմեկերորդրոպեին Անդրեա Պիրլոն 11 մետրանոցով առաջ մղեց իտալացիներին, իսկ 27-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպումն անցավ հետաքրքիր եւ լարված պայքարում: Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ առաջ անցան իտալացիները, եւ նրանց ընթացքն անկասելի դարձավ. Դե Ռոսին դարձավ հաջորդ գոլի հեղինակը,Օսվալդոն մեծացրեց առավելությունը` խփելով երրորդ գոլը:

Հայաստանը ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի 2013 թվականին: Մարտի 26-ին կրկին Երեւանում մեր ընտրանին կհյուրընկալի Չեխիայի հավաքականին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում