Տնտեսություն

Ռուսական գազը Հայաստանին կմատակարարվի արտոնյալ գնով

1 րոպեի ընթերցում

Ռուսական գազը Հայաստանին կմատակարարվի արտոնյալ գնով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը մեր երկրի համար կլինի արտոնյալ պայմաններով՝ բավականին ցածր: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ այս մասինՀայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովինիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ միաժամանակ հրաժարվելով նշել` ինչ արժեքի մասին է խոսքը: «Գազի գնի հետ կապված բանակցությունները շարունակվում են: Հայաստանի համար կլինի արտոնյալ գին, թե որքան՝ հայտնի կդառնա բանակցությունների ավարտին: Ի տարբերություն մյուս երկրների, որոնց Ռուսաստանը գազ է մատակարարում, մեզ համար գինը կլինի բավական ցածր»,- ընդգծեց նախարարը:Նրա խոսքով՝ գինը վերջնականապես ճշտելուց հետո կառավարությունը կմտածի անապահով խավերին սուբսիդավորման մասին:

Ներկայում Հայաստանին մատակարարվող գազի գինը 1000 խմ-ի համար 180 դոլար է:

Անդրադառնալով Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցմանը՝ Մովսիսյանը նշեց, որ այժմ աշխատում են ֆինանսական սխեմաների ուղղությամբ: Բանակցությունները շարունակվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում