ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է «Եվրասիաե հիմնադրամի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի նախագահներին եւ Համագործակցություն հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է «Եվրասիաե հիմնադրամի նախագահ Հորթն Բիբի-Սենթրին, Եվրասիա համագործակցության հիմնադրամի նախագահ Ջորջի Զարուբինին եւ Համագործակցություն հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գեւորգ Տեր-Աբրահամյանին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, «Եվրասիաե հիմնադրամի նախագահը երկրի ղեկավարին տեղեկացրել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին, որը հանդիսանում է «Եվրասիաե հիմնադրամի իրավահաջորդը: Համագործակցություն հիմնադրամի երեւանյան գրասենյակը կլինի Հարավային Կովկասի տեղական հիմնադրամների ցանցի մի մասնիկը: Նշելով, որ սկսած 1995թ-ից «Եվրասիաե հիմնադրամի գործունեությունը Հայաստանում նպատակաուղղված է եղել քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման, համայնքների, մանր ու միջին բիզնեսի զարգացմանը, հիմնադրամի նախագահն ասել է, որ նոր հիմնադրամը եւս շարունակելու է սկսած գործը` ավելի մեծ կարեւորություն տալով տեղական կարողությունների զարգացմանը եւ ապահովելով ավելի մեծ քանակությամբ տեղական մակարդակով ներդրումներ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Ռոբերտ Քոչարյանը ողջունել է հիմնադրամի նպատակները եւ համագործակցության պատրաստակամություն հայտնել` շեշտելով, որ արդեն իսկ կա գործակցության արդյունավետ փորձ եւ «Եվրասիաե հիմնադրամի իրականացրած բազմաբնույթ ծրագրերը դրա վկայությունն են: Զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների մասին: Նշելով, որ ժողովրդավարությունը ենթադրում է հետեւողական, համբերատար աշխատանք եւ քաղաքական մշակույթի ձեւավորում, նախագահն ասել է, որ երկրում իրականացվող քաղաքական, տնտեսական, տեղական ինքնակառավարման բարեփոխումները կոչված են ամրապնդելու ժողովրդավարության ýունդամենտալ հիմքերը:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres