Ֆուտբոլ

Եվրոպայի փոխչեմպիոնները պատրաստ են Հայաստանի ընտրանու հետ «կատաղի եւ դժվարին հանդիպմանը». Կրիշտիան Մաջո

1 րոպեի ընթերցում

 Եվրոպայի փոխչեմպիոնները պատրաստ են  Հայաստանի ընտրանու հետ «կատաղի եւ դժվարին հանդիպմանը». Կրիշտիան Մաջո

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մասին դեռ շատ բան չգիտենք, բայց կհասցնենք իմանալ, քանի որ մինչեւ խաղն ահագին ժամանակ կա:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովTribalfootball.com-ը, այս մասին ասել է Իտալիայի ընտրանու եւ «Նապոլի»-ի կիսապաշտպան Կրիշտիան Մաջոն` հավելելով, որ այդխաղին պատշաճորեն են պատրաստվում:Իտալացի ֆուտբոլիստն ուրախությամբ նշել է, որ հնարավորություն ունի մասնակցելու Հայաստանի հետ խաղին եւ, որ Եվրոպայի փոխչեմպիոնները պատրաստ են «այս կատաղի եւ դժվարին հանդիպմանը»:

«Մի քանի օր առաջ ես խոսել եմ «Նապոլ»-ի իմ թիմակցի` Մարեկ Համսիկի հետ, ով անցած տարի խաղացել է հայերի դեմ: Նա ասաց, որ չնայած այն հանգամանքին, որ հայկական ընտրանին չունի շատ բարձր որակավորում ունեցող ֆուտբոլիստներ, այնուհանդերձ, հայերը մի այնպիսի կողմ ունեն, որը շատ ուժեղ է աշխատում»,-ասել է Մաջոն:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում, Երեւանի ժամանակով ժամը 21:00-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում