Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Ս. Ավագյանը եւ Լ. Գեւորգյանը նշանակվել են ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 13-ի հրամանագրով Սեյրան Ավագյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` չորս տարի պաշտոնավարման ժամկետով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահի մեկ այլ հրամանագրով` Լիլիթ Գեւորգյանն ազատվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից` նշանակվելով ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` երեք տարի պաշտոնավարման ժամկետով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում