Շվեդ սուզորդները գտել են մեկ դար առաջ շշալցված գինիներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բալթիկ ծովի հատակում շվեդ սուզորդները հայտնաբերվել են հարյուր տարի առաջ շշալցված գինիներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Local Sweden News-ը, հայտնաբերված 21 շշերը եղել են շվեդական «SS Astrid» նավում, որը 1916 թվականին գերմանացիները ջրասույզ էին արել:
«Ocean X» խմբի սուզորդները, ովքեր զբաղվում են ջրի տակ գանձերի որոնմամբ, հայտնաբերել են հրաշքով պահպանված գինու շշերը, որոնք ջրի տակ են եղել 100 տարի: Խումբը շշերը գտել է հուլիսին, սակայն մինչ օրս ոչինչ չի հաղորդել, քանի որ իրենց զարմանահրաշ հայտնաբերման մասին փաստագրական ֆիլմ են նկարահանելիս եղել: Այն նկարահանելու երկու ամիսներին շշերն Անգլիայում են եղել, որտեղ փորձաքննության են անցել եւ հաստատվել է դրանցում առկա գինու իսկությունն ու հնությունը:
Ներկա պահին բանակցություններ են ընթանում հայտնաբերվածն աճուրդի հանելու շուրջ: «Ocean X» խմբի շվեդ սուզորդները մտադիր են կրկին հետազոտել խորտակված նավը, քանի որ կարծում են, որ այնտեղ հնարավոր է գտնել շատ արժեքավոր եւ հետաքրքիր իրեր: