Տիգրան Սարգսյանն ու Շտեֆան Ֆյուլեն Հայաստանին 43 միլիոն եվրոյի աջակցության համաձայնագիր ստորագրեցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 27-ին համաձայնագիր կնքեցին, որով ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 43 մլն Եվրոյի օժանդակություն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆյուլեն լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ Հայաստանում շատ լուրջ դրական փոփոխություններ են եղել:

«Այս համաձայնագիրը մեծ նշանակություն ունի մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու առումով: Այն չի սահմանափակվում սովորական պայմանագիր լինելով: Սա կազդի բոլոր հայերի վրա, ընդ որում` լավագույն կերպով` թե սպառողների պաշտպանության, թե բնապահպանության, թե ճանապարհների անվտանգության առումով»,- նշեց Ֆյուլեն: Նա կարեւորեց այն, որ համաձայնագիրը վերաբերում է նաեւ արժեքներին, ազատությունների եւ իրավունքների իրականացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է, թե ինչպես կարելի է աշխատանքային մատրիցան բարեփոխումների աղյուսակից վերափոխել բարեփոխումների աջակցության կոնկրետ գործողությունների: Առաջնահերթ բարեփոխումներից մեկը, Ֆյուլեի խոսքով, ժողովրդավարության բնագավառում է: ԵՄ ներկայացուցիչը ՀՀ վարչապետին շնորհակալություն հայտնեց արգասաբեր քննարկումների եւ եզրակացության համար:

ՀՀ վարչապետը նշեց, որ Ֆյուլեի այցը բացառիկ հնարավորություն է` գնահատելու կատարած աշխատանքները, ուժերը, հստակեցնելու ապագա քայլերը: Սարգսյանը ԵՄ-ին շնորհակալություն հայտնեց այն աջակցության համար, որ նրանք ցուցաբերում են մեր Կառավարությանը: «Այն օժանդակությունը, որ տրամադրվում է ՀՀ-ին, հնարավորություն է տալիս մեզ էապես ավելացնել մեր Կառավարության կարողությունները: Խոսքն ինչպես ենթակառուցվածքների զարգացման, սանիտարական ոլորտի, օրենսդրական բարեփոխումների, այնպես էլ դեմոկրատական ինստիտուտների բարեփոխման մասին է»,- ասաց վարչապետը:

Հայաստանի համագործակցությունը Եվրոպական Միության հետ մշտապես եղել է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից: Այդ համագործակցությունը հիմնականում ծառայում է ԵՄ հետ քաղաքական հարաբերությունների եւ առեւտրատնտեսական կապերի խորացմանը, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական եւ իրավական պետության հաստատությունների բարեփոխման եւ կատարելագործման նպատակին:Հայաստանը ԵՄ Հարեւանության քաղաքականության շրջանակներում ընդգրկվել է 2004թ. հունիսին: 2006 թ. նոյեմբերին ԵՄ հետ ստորագրել է Եվրոպական Հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) Գործողությունների ծրագիրը:2009թ. մայիսի 7-ին Պրահայում կայացել է ԵՄ քսանյոթ եւ Արեւելյան գործընկերության վեց երկրների եւ կառավարության ղեկավարների գագաթաժողովը` ազդարարելով Արեւելյան գործընկերության մեկնարկը:

Հայերեն English Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը