Հայաստանի հավաքականը ոչ ոքից չի վախենում. Յուրա Մովսիսյան
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել ռուսական Известия պարբերականին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:
-Յուրա,առաջնությանմեկնարկիցառաջսպասո՞ւմէիք,որ 9 տուր հետոլավագույնռմբարկունկլինեք:
-Սպասում էի, որ այս խաղաշրջանը պետք է ավելի լավ դասավորվի ինձ համար, քան անցածը: Ես ինձ ավելի լավ եմ զգում ակումբում, և թիմակիցներիս հետ ավելի լավ էինք իրար հասկանում: Նրանք էլ իրենց հերթին ավելի լավ հասկացան իմ ուժեղ կողմերը: Ինձ դուր է գալիս, երբ իմ գոլերով օգնում եմ «Կրասնոդար»-ին:
-Քանիսի՞ ես ուզում հասցնել խփածդ գնդակների քանակն ընթացիկ առաջնությունում:
-Երբեք կոնկրետ նպատակ չեմ դնում իմ առջեւ: Չեմ մտածում խփել որոշակի քանակությամբ գնդակ: Որքան կարողանամ, այնքան էլ կխփեմ: Թիմի շահն ու հաղթանակներն ամենակարեւորեն են:
-Ո՞վ է ձեզ համար այն հիմնական մրցակիցը, ում հակառակորդ եք համարում Ռուսաստանի առաջնությունում:
- Հարձակվողների մակարդակը բավականին բարձր է ՌԴ առաջնությունում, այդ պատճառով մի քանի անուններ կարող եմ թվել: Կառանձնացնեմ Ալեքսանդր Կերժակովին, Սամուել Էտո’Օին և Էմանուել Էմենիկեին:
-Ընթացիկ մրցաշրջանում ի՞նչ խնդիրներ է դրել իր առաջ «Կրասնոդարը»:
- Նպատակը յուրաքանչյուր խաղում ավելի լավ խաղալն է, և փորձելու ենք նախորդ տարվանից ավելի լավ արդյունավետություն ցույց տալ: «Կրասնոդար»-ը պետք է ամեն տարի զարգանա ու աճ գրանցի:
-Ձեր նկատմամբ մեծ հետաքրքրություն կա թե ռուսական և թե եվրոպական շատ ակումբների կողմից: Ի՞նչ կասեք ապագա ծրագրերի մասին:
- Անկեղծ ասած` ոչինչ չեմ որոշել իմ հետագա պլանների վերաբերյալ: «Կրասնոդարի» հետ ունեմ գործող պայմանագիր: Շատ եմ հարգում մեր ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիին և մեր երկրպագուներին, այդ իսկ պատճառով մնում եմ «Կրասնոդար»-ում և հույս ունենալով թիմի օգուտ տալ նաեւ ապագայում:
-Որտե՞ղ կցանկանայիք կամ երազում եք հանդես գալ:
-Եվրոպական 2 սիրելի ակումբ ունեմ` «Արսենալը» և «Ռեալը», բայց այժմ շատ բարդ է տվյալ գերակումբներում հանդես գալու հույս ունենալ:
-Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկարամյա ավագ Սարգիս Հովսեփյանի կարիերան ավարտելու որոշումն անսպասելի՞ էր ձեզ համար:
-Հույս ունեի, որ Սարգիսը կխաղա առնվազն մինչև Աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը: Այդուհանդերձ, եթե Սաքոն նման որոշում է կայացրել, մենք պետք է հարգենք այն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան ամեն ինչ համար: Առողջություն և անձնական կյանքում հաջողություն եմ մաղթում նրան:
-Մի քանի շաբաթից դուք հանդիպելու եք Իտալիայի ուժեղ հավաքականի հետ: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ խաղից:
-Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի յուրաքանչյուր անդամ հրաշալի գիտակցում է մեր հավաքականի ուժը: Հայաստանի հավաքականը ոչ ոքից չի վախենում: Հատկապես, որ սեփական հարկի տակ ենք խաղալու, իսկ մեր երկրպագուներով լի տրիբունաները եռանդ կհաղորդեն և ավելի կբորբոքեն խաղը: