Հայաստանը Հունգարիայից գործնական քայլեր է ակնկալում. Տիգրան Բալայան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀայաստանիՀանրապետությունը Հունգարիայից հստակ ու գործնական քայլեր է ակնկալում: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Հունգարիայի արտաքին գործերի նախարարության կողմից դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նպատակով հղված նոտան: «Հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է: Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Հայաստանը Հունգարիայից գործնական քայլեր է ակնկալում»,-նշեց Բալայանը:

Դիվանագիտական նոտան թվագրված է սեպտեմբերի 24-ով: «Հունգարական կողմն արտահայտում է շահագրգռություն վերականգնելու դիվանագիտական հարաբերությունների միակողմանի դադարեցումը: Օգտվում ենք այս հնավարությունից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը փոխանցելու հունգարական կողմի խորին հարգանքը»,-ասված է նոտայում:

2012թ. օգոստոսի 31-ին Հայաստանը կասեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններն այն բանից հետո, երբ հունգարական կողմը Ադրբեջանին է արտահանձնել 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին: Սպաները Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի դասընթացներին: Չնայած հունգարական դատարանի վճռին` ցմահ ազատազրկում 30 տարի առանց ներման իրավունքի, ոճրագորը հայրենիքում անմիջապես ներման է արժանացել եւ հերոսացվել է:

Հայերեն English Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին