Միջազգային

Ճապոնիայի խորհրդարանում հոգեբույժ Է աշխատելու, պատգամավորներն Էլ հոգեբանական օգնության կարիք ունեն

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի խորհրդարանում հոգեբույժ Է աշխատելու, պատգամավորներն Էլ հոգեբանական օգնության կարիք ունեն

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի խորհրդարանին առընթեր կարող Է հայտնվել հաստիքային հոգեբույժ ինքնասպանությունները կանխարգելելու եւ պատգամավորներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, խորհրդարանի երկու պալատների նախագահներին այս առաջարկը մտադիր Է ներկայացնել տարերային աղետների կանխարգելման գծով նախարար Մասահարու Նակագավան, որն զբաղվում Է նաեւ ինքնասպանությունների հիմնախնդրով:

NHK հեռուստաալիքի հաղորդմամբ՝ նախարարին նման առաջարկությամբ հանդես գալու Է դրդել սեպտեմբերի սկզբին նրա գործընկերոջ՝ Ճապոնիայի ֆինանսական ծառայությունների գործերի եւ փոստի բարեփոխման նախարար Տադահիրո Մացուսիտայի ինքնասպանությունը, ով կախվել Էր Տոկիոյի իր տանը՝ երկյուղելով իր արտամուսնական կապերի մասին լրագրողների հրապարակումներից:

«Պատգամավորներին եւս հոգեբանական օգնություն Է անհրաժեշտ»,-իր որոշումը բացատրել Է նախարար Նակագավան: Նա հույս Է հայտնել, որ խորհրդարանում հոգեբույժի հայտնվելը կարող Է լավ օրինակ ծառայել պետական մյուս մարմինների ու մասնավոր ընկերությունների համար, իսկ դա երկրում ինքնասպանությունների կանխարգելման եղանակներից մեկը կդառնա:

Արդեն 14 տարի Ճապոնիայում ինքնասպանությունների թիվը տարեկան գերազանցում Է 30 հազարը: Անցյալ տարի կյանքից կամավոր հեռացել Է 30,6 հազար մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում