Պաշտոնական

Ինդոնեզիայում նախատեսվում է Հայաստանի դեսպանատուն բացել

2 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում նախատեսվում է Հայաստանի դեսպանատուն բացել

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Նինինգ Ռոչադիաթին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու երկրների միջև հարաբերությունները որոշակի զարգացում են ապրել և այդ ուղղությամբ արձանագրվել են դրական տեղաշարժեր: Մենք կարևորում ենք Ինդոնեզիայի հետ երկկողմ հարաբերությունների ակտիվացումը ու այդ ուղղությամբ պատրաստ ենք ներդնել լրացուցիչ ջանքեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,Նինինգ Ռոչադիաթին շնորհակալություն է հայտնել վարչապետին իր գործունեության ընթացքում ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված համակողմանի աջակցության համար և Տիգրան Սարգսյանին հրավիրել Ինդոնեզիա: Երկկողմ կապերի խորացման և ամրապնդման, տնտեսական ծրագրերի իրականացման գործում զրուցակիցները կարևորել են Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանատան բացումը, ինչպես նաև երկկողմ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ստեղծումը:

Զրուցակցիներն անդրադարձել են նաև հայ-ինդոնեզական կապերի զարգացմանը՝ մշակույթի, կրթության և գիտության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և մաղթել նրան հաջողություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում