Ֆուտբոլ

Հայաստանի ընտրանին կանի հնարավորը Իտալիայի նկատմամբ հաղթանակ տանելու համար. Հենրիխ Մխիթարյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ընտրանին կանի հնարավորը Իտալիայի նկատմամբ հաղթանակ տանելու համար. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կփորձեն անել հնարավորը` Իտալիայի հավաքականի համար ոչ միայն խնդիրներ ստեղծելու, այլև այդ ընտրանու նկատմամբ հաղթանակ տանելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային ընտրանու և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ ՈՒԵՖԱ-ի մամլո ծառայության լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 12-ին կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպումը:«Մենք խաղում ենք տանը՝ մեր երկրպագուների առաջ: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ»,- ասել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը նշել է նաեւ, որ Եվրոպայի վերջին առաջնությունում իտալացիներն ամենատեսարժան ֆուտբոլն են ցուցադրել: «Սկսած առաջին խաղից նրանք ցույց տվեցին գեղեցիկ խաղ, նրանց հետ ոչ ոք չկարողացավ համեմատվել: Իտալացիներն արժանի էին եզրափակիչ դուրս գալուն, և չնայած եզրափակիչում կրած 0:4 հաշվով պարտությանը, նրանք արժանի հակառակորդ էին»,- ասել է Մխիթարյանը:

Հայաստան-Իտալիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում