Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման որոշ դրվագներ

1 րոպեի ընթերցում

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման որոշ դրվագներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման այն դրվագները, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաներն, ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու:Դրանք բացառապես կապված են ֆուտբոլային խաղի կանոնների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, բողոքարկման մանրամասները հրապարակել ՀՖՖ-ն դեռեւս նպատակահարմար չի գտնում, քանի որ դրանք դեռ դրվելու են քննարկման: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական հարցերի եւ մի շարք այլ դրվագների շուրջ զեկույց ներկայացնելու եւ դրանք արձանագրելու իրավունքը պատկանում է ՖԻՖԱ-ի կոմիսարին եւ ոչ ազգային ֆեդերացիաներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում