Միջազգային

Բրյուսելը եվրոգոտուն խնդրել Է բոլոր բանկերի նկատմամբ իշխանությունը հանձնել Եվրոպայի կենտրոնական բանկին

2 րոպեի ընթերցում

Բրյուսելը եվրոգոտուն խնդրել Է բոլոր բանկերի նկատմամբ իշխանությունը հանձնել Եվրոպայի կենտրոնական բանկին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի կենտրոնական բանկը վերահսկիչ մարմին կդառնա եվրոգոտու ֆինանսական բոլոր կազմակերպությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Եվրահանձնաժողովի մամլո տեղեկագրում, որը սեպտեմբերի 12-ին օրինագիծ Է ներկայացրել բանկային միություն ստեղծելու վերաբերյալ:

Պաշտոնյաներն առաջարկում են ԵԿԲ-ին ենթարկել եվրոգոտու առանց բացառության բոլոր բանկերը, այլ ոչ թե միայն ամենախոշորները, ինչը ցանկանում Էր Գերմանիան: Je Monde-ը ճշտում Է, որ օրինագծում ամրագրված են բանկային համակարգի բարեփոխման երեք փուլերը՝ վերահսկիչ գործառույթների փոխանցումը ԵԿԲ-ին, հիմնադրամի ստեղծումը, որը կզբաղվի խնդրահարույց ֆինանսական կազմակերպություններով, եւ այն մեխանիզմի գործարկումը, որը կերաշխավորի ավանդատուների դեպոզիտների պահպանությունը: Ցանկության դեպքում ԵԿԲ-ի հսկողության ներքո կարող են անցնել նաեւ եվրոգոտու մեջ չմտնող եվրոպական բանկերը:

Եվրահանձնաժողովը հույս ունի, որ օրինագիծը կվավերացվի մինչեւ այս տարվա վերջը: Այդ մասին հաղորդում Է Reuters-ը: Եթե ազգային խորհրդարանները հավանություն տան առաջարկվող միջոցառումներին, ԵԿԲ-ն իրավունք կստանա հետեւելու ֆինանսական կազմակերպությունների սեփական կապիտալի ծավալներին եւ նրանց գործունեության մյուս կարեւոր ցուցանիշներին, ինչպես նաեւ բանկերին պատժել պահանջները չկատարելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում