Ֆուտբոլ

Ռայմոնդ Վերհեյենը հեռացել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականից /լրացված/

1 րոպեի ընթերցում

Ռայմոնդ Վերհեյենը հեռացել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականից /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդացի ֆիզպատրաստականության մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը հեռացել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից՝ անձնական պատճառներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Twitter-ի իր էջում հոլանդացին նշել է. «Ցավում եմ, որ Հայաստանի և Ուելսի հավաքականները պարտություններ կրեցին: Երկու խաղերն էլ դիտել եմ տանը՝ հեռուստացույցով, քանի որ անձնական պատճառներով կիրակի օրը լքել եմ Հայաստանի հավաքականի ճամբարը»,- գրել է նա:Մինչ Հայաստանի հավաքականը` Վերհեյենն աշխատել է նաև Ուելսի ընտրանիում:

Նրա հեռանալու կապակացությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ պաշտոնական հաղոդագրությամբ հանդես կգան, երբ Հայաստանի հավաքականն ամբողջությամբ կվերադառնա Երեւան:

Վերհեյենը սեպտեմբերի 7-ին կայացած Մալթայի հետ հանդիպմանը դեռ Հայաստանի հավաքականում էր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում