Օդանավակայանի ճանապարհին վիրավորված 13-14 հայեր Հալեպի հիվանդանոցներում են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի օդանավակայանի ճանապարհին զոհված եւ վիրավորված հայերը Սիրիա էին հասել սեպտեմբերի 11-ին «Սիրիական ավիաուղիներ»-ի իրականացրած Երեւան-Հալեպ չվերթով: Նրանք ավելի ապահով լինելու համար Հալեպի օդանավակայից դուրս են եկել խմբով, եւ ճանապարհը փակ լինելու պատճառով որոշել են քաղաք հասնել շրջանցող ճանապարհով, սակայն հայտնվել Սիրիայի ազատ բանակի կրակահերթի տակ: Ազգային առաջնորդարանի մամլո քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն«Արմենպրես»-ի հետ զրույցումնշեց, որ չորս մարդ է զոհվել, 13-14-ը` վիրավորվել: Վիրավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հալեպի հիվանդանոցներ: Վիրավորներից մի քանիսն արդեն վիրահատվել են, եւ, ընդհանուր առմամբ, նրանց վիճակը մտահոգիչ չէ:

Ռեյիսյանը նաեւ ավելացրեց, որ Ազգային առաջնորադարանի մոտակայքում ռումբ է ընկել, եւ բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, շինությունը միայն նյութական վնասներ է կրել: Նրա խոսքով` այս պահին Հալեպում շատ կրակոցներ չեն լսվում:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ զինյալները կրակ են բացել Հալեպի օդանավակայանից ուղեւորվող 6 ավտոմեքենաների ուղղությամբ:

Հալեպի օդանավակայանից երկրորդական ճանապարհով Հալեպ ուղեւորվելիս կրակահերթի տակ հայտնվելու հետեւանքովզոհվել են Հարութ Սուլավյանը, Արսեն Պեպեջյանը, Հրաչ Պեպեջյանը եւ Մեսրոպ Աճեմյանը:

Հայերեն English

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ՀՀ վարչապետը Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է համարում իշխող ուժի առաքելությունը

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան

Երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ․ Թորոսյան

ՀՀ-ն արդեն եղել է նման իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել. Փաշինյանն արձագանքեց Մեդվեդևի հայտարարությանը

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերսկսելու հնարավորությունը․ Reuters

Կառավարությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին կհատկացնի լրացուցիչ 500 միլիոն դրամ

ՀՀ կառավարությունը 176,1 կմ ճանապարհների միջին նորոգմանը կհատկացնի շուրջ 8,9 մլրդ դրամ