Միջազգային

Գովազդի վրա ծախսված յուրաքանչյուր ութերորդ դոլարը 2012 թվականին կգնա Չինաստան

2 րոպեի ընթերցում

Գովազդի վրա ծախսված յուրաքանչյուր ութերորդ դոլարը 2012 թվականին կգնա Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի գովազդի շուկան 2012 թվականի արդյունքներով կմեծանա 13,4 տոկոսով եւ կկազմի 62 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Medoapost պորտալին, ասված Է GroupM վերլուծական ընկերության տեղեկագրում: Համեմատության համար նշենք, որ գովազդի համաշխարհային շուկան գնահատվում Է 506 մլրդ դոլար: Այդպիսով՝ Չինաստանին բաժին կընկնի աշխարհում գովազդի վրա կատարվող բոլոր ծախսերի 12 տոկոսը:

Չինաստանում գովազգային բոլոր միջոցների կեսից ավելին ծախսվում Է հեռուստատեսության վրա: Ծախսերի մեջ դրա բաժինը կազմում Է 53 տոկոս: Աստիճանաբար նրան մոտենում Է Համացանցը. 2012 թվականին Համացանցում գովազդի ծախսերը կավելանան 55 տոկոսով, իսկ 2013-ին՝ եւս 35 տոկոսով:

Ավելի վաղ GroupM-ում ենթադրում Էին, որ Չինաստանի գովազդի շուկան կընդարձակվի 17 տոկոսով, սակայն սեպտեմբերին իրենց կանխատեսումը վերանայեցին դեպի նվազեցման կողմը: Այդուհանդերձ, Չինաստանի ցուցանիշները լավագույններից մեկն են մնում աշխարհում. GroupM-ի կանխատեսումների համաձայն՝ Արեւմտյան Եվրոպայում շուկան կկրճատվի 1 տոկոսով, իսկ ԱՄՆ-ում կընդլայնվի 3,6 տոկոսով: Ընդսմին ԱՄՆ-ը նախկինի պես կմնա աշխարհի խոշորագույն գովազդային շուկան:

2012 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանում գովազդի շուկան, AKAP-ի տվյալներով, կազմել Է 138 մլրդ ռուբլի (ընթացիկ փոխարժեքով՝ 4,3 մլրդ դոլար) անցած տարվա համապատասխան ցուցանիշի համեմատ ավելանալով 12 տոկոսով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում