Միջազգային

Քլինթոնը հրաժարվել Է վերջնագիր ներկայացնել Իրանին

1 րոպեի ընթերցում

Քլինթոնը հրաժարվել Է վերջնագիր ներկայացնել Իրանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 10-ին հայտարարել Է, որ իր երկիրը ոչ մի վերջնագիր չի ներկայացնի Իրանին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Հաարեց» թերթին: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն այդ կերպ Է արձագանքել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, ով պահանջել Էր սահմանել «կարմիր գիծ», որն անցնելը Թեհրանի համար կնշանակեր պատերազմ:

«Մենք ոչ մի գիծ ու վերջնաժամկետ չենք սահմանում: Բանակցությունների շարունակումը շատ ավելի արդյունավետ մարտավարություն Է»,-ասել Է Քլինթոնը:

Դրանից մեկ օր առաջ Նաթանյահուն լրագրողներին պատմել Էր, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելն աշխատում են Իրանի նկատմամբ համատեղ պահանջներ մշակելու վրա, որոնք չկատարելը կսպառնար պատերազմով: Դրա հետ մեկտեղ վարչապետն ընդգծել Էր, որ այսչափ խիստ մոտեցումը միակ հնարավորությունն Է խուսափելու Թեհրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական գործողությունից:

Իսկ Քլինթոնը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը շատ ուշադիր հետեւում Է իրանական միջուկային ծրագրի զարգացմանը, բայց ընդսմին տարբերակում Է Թեհրանի հայտարարությունները նրա գործողություններից: «Դրանք բնավ Էլ նույնը չեն»,-ասել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում