Քադաֆիի որդու դատավարությունը հետաձգվել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամի դատավարությունը հետաձգվել է հինգ ամիս ժամկետով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դատավարության հետաձգման պատճառը նախկին հետախուզության ղեկավար Աբդ Ալլահ աս Սանուսսիի` Մավրիտանիայից Լիբիա տեղափոխումն է: Սանուսսին մտադիր է ցուցումունք տալ իր գործի առնչությամբ:
Մեղադրող կողմը հայտարարել է, որ պատրաստ էր դատավարությունն անցկացնել սեպտեմբեր ամսին, սակայն Սանուսսի Լիբիա վերադառնալուց հետո Սանուսսի ցուցմունքը կարող է կարեւոր դեր խաղալ Սեյֆ ալ Իսլամի դատավարության համար, այդ իսկ պատճառով էլ դատավարությունը հետաձգվել է:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Սեյֆ ալ Իսլամին հանձնելու են Հաագայի Միջազգային քրեական դատարան, սակայն Հաագան Լիբիայի նոր իշխանություններին թույլատրել է դատավարությունն անցկացնել Տրիպոլիում: