Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Բուլղարիայում է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Բուլղարիայում է

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 10-ի առավոտյան մեկնեց Բուլղարիա:Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, ազգային ընտրանու մարզչական շտաբը Մալթայում անցկացրած վերջին օրվա համար նախատեսել էր վերականգնողական միջոցառումներ և տակտիկական պարապմունքներ: Բացի դրանից, հավաքականը մեկնել էր զբոսանքի Սլիեմա քաղաք:

Սեպտեմբերի 11-ին մեր ընտրանին Բուլղարիայի հավաքականի հետկանցկացնի 2014թ. Աշխարհի առաջնության հերթական հանդիպումը: Խաղը կկայանա Երեւանի ժամը 22:00-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին տուրից հետո երեք միավորով գլխավորում է B խմբի աղյուսակը: Մեկական միավորներ ունեն Բուլղարիան, Իտալիան, Չեխիան եւ Դանիան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում