Ապագա Եվրասիական տնտեսական միությունը արդյունավետորեն կկապի Եվրոպան եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը. Պուտին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին հայտարարել Է, որ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի Մաքսային միության ստեղծումը նոր հեռանկարներ Է բացում Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«ԱՊՀ-ում ազատ առեւտրի գոտին, ինչպես նաեւ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մասնակցությամբ Մաքսային միությունը եւ Միասնական տնտեսական տարածությունը դարձել են ոչ միայն մեր ընդհանուր պատասխանը ճգնաժամի մարտահրավերներին: Մեզ մոտ նոր հնարավորություններ են ի հայտ եկել Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) տնտեսությունների հետ համատեղ նախագծեր իրացնելու համար»,-նշել Է Պուտինը՝ ելույթ ունենալով այդ կազմակերպության գործարար համաժողովում:

Մասնավորապես, նրա խոսքով՝ «բանակցություններ են ընթանում Մաքսային միության եւ Նոր Զելանդիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ, համատեղ զեկույց Է պատրաստվել Վիետնամի հետ համանման գործընթաց սկսելու վերաբերյալ»: «Մենք արդեն Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից տասնյակ հայտեր ենք ստացել Մաքսային միության հետ հատուկ առեւտրական հարաբերություններ հաստատելու մասին»,-հայտնել Է Պուտինը:

Նա ընդգծել Է, որ ԱԽՏՀ-ի Վլադիվոստոկի համաժողովում Ռուսաստանը «հաշվի Է առնում եւ ելնում Է «ինտեգրացիոն եռյակի» բոլոր մասնակիցների՝ ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի կոնսոլիդացված դիրքորոշումից»: «Մենք տեղում կանգնած չենք: Արդեն այժմ գործընկերների հետ աշխատում ենք Եվրասիական տնտեսական միության ստեղծման վրա: Դա ինտեգրացման առավել բարձր աստիճան Է՝ վերազգային մակարդակ ավելի մեծ թվով գործառույթների փոխանցմամբ, համաձայնեցված մակրոտնտեսական, տեխնոլոգիական, ֆինանսական քաղաքականությամբ»,-պարզաբանել Է նա:

«Փաստորեն մենք ցանկանում ենք ստեղծել տարածաշրջանային զարգացման հզոր կենտրոն, ավելին՝ Եվրոպայի եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջեւ արդյունավետ կապի դեր խաղալ»,-ընդգծել Է Ռուսաստանի նախագահը:

Հայերեն Русский

Ֆոն դեր Լայենը հասկանալի է համարել ՌԴ-Ուկրաինա բանակցություններին Եվրոպայի ներկայությունը և ողջունել է գերիների առաջիկա փոխանակումը

Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել մինչև 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների. ԻՀՊԿ

Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցության զարգացումը

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը