Քաղաքականություն

Հայաստանում է Շվեդիայի միգրացիայի և ապաստանի քաղաքականության նախարարը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում է Շվեդիայի միգրացիայի և ապաստանի քաղաքականության նախարարը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀարտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 6-ինընդունել է Շվեդիայի միգրացիայի և ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրյոմին, ով Երևան է ժամանել մասնակցելու «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը՝ ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում» ծրագրի մեկնարկը ազդարարող համաժողովին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախարարը նաև հավելել է, որ պարբերական հանդիպումները իր շվեդ գործընկերոջ՝ Կարլ Բիլդտի հետ հնարավորություն են ընձեռում ապահովել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության պարբերականությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Բիլսթրյոմը նույնպես նշել է, որ Շվեդիան դիտարկում է Հայաստանը որպես կարեւոր գործընկեր, եւ գոհունակություն է հայտնել երկկողմ ակտիվ զարգացող փոխգործակցության առնչությամբ եւ ընդգծել, որ իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կխթանեն համագործակցությունը նաեւ միգրացիոն բնագավառում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը, ինչպես ԵՄ կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը միգրացիայի բնագավառում:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և ԵՄ միջև Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագրի դրույթների իրագործմանը, ինչպես նաեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում