Հայաստանն ու Հունգարիան ՄԱԿ-ում պետք է բարձրացնեն Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ-ից հեռացնելու պահանջը. «Ժառանգություն»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանը եւ հատկապես Հունգարիան պետք է ՄԱԿ-ում բարձրացնեն Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ-ից հեռացնելուեւ Ռամիլ Սաֆարովին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու պահանջները: Այս մասին ասվում է «Արմենպրես»-ին տրամադրած«Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարությունում, որում ասվում է. «Մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելու արդյունքում Ադրբեջանի նախագահի կողմից կամայականորեն կասեցվել է արդարադատության իրացումը հանցագործի հանդեպ: Իլհամ Ալիեւի քայլը հակաիրավական է էությամբ, սադրանք է տարածաշրջանային կայունության համար եւ ֆանատիզմի ու մարդատյացության դրսեւորում է հայերի նկատմամբ:

Նման հակաիրավականության, սադրանքի եւ այլատյացության օրինակ տվող նախագահի առաջնորդության ներքո գտնվող երկիրը չի կարող ՄԱԿ-ի հռչակած արժեքների կրող համարվել եւ տեղ զբաղեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: «Ժառանգությունը» գտնում է, որ Հայաստանը եւ հատկապես Հունգարիան պետք է ՄԱԿ-ում բարձրացնեն Ադրբեջանին ՄԱԿ-ի ԱԽ-ից հեռացնելու եւ Ռամիլ Սաֆարովին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու պահանջները:

«Ժառանգությունը» գնահատում է միջազգային այն կառույցների, կառավարությունների, գործիչների արձագանքը, որոնք դատապարտել են Ադրբեջանի նախագահի իրավազուրկ կամայականությունը, նաեւ ափսոսանք է հայտնում, որ միջազգային այլ դերակատարներ կողմերին լոկ հանդարտության կոչ են արել` մակերեսային մոտեցում ցուցաբերելով խնդրին: Այդուհանդերձ, երկու պարագայում էլ պատշաճ անդրադարձ չի արվել ադրբեջանական պետության հակաժողովրդավար ու կոռումպացված էության ողջ մերկությամբ դրսեւորվելու փաստին:

Ըստ հունգարական որոշ հրապարակումների՝ Ադրբեջանը 2-3 միլիարդ դոլարի քողարկված կաշառք է առաջարկել Բուդապեշտին Սաֆարովի արտահանձնման դիմաց: Եթե երկրի նախագահը կարող է աղքատության մեջ գտնվող միլիոնավոր քաղաքացիների, ներառյալ փախստականների կարիքներն անտեսելով երեք միլիարդ դոլար մսխել մի մոլագար մտքի իրագործման համար, դա պետության չգոյության ապացույց է:

«Ժառանգությունը» ԵԺԿ իր քույր կուսակցությունների, հատկապես Հունգարիայում իշխող «Ֆիդեշ» կուսակցության եւ ԵՄ անդամ երկրների կառավարությունների ուշադրությունն է հրավիրում այս քողազերծված իրողության վրա եւ կարծում է, որ պետք է քննարկվի Ադրբեջանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների առկախման հարցը` մինչեւ այդ երկրում հաստատվի բյուջեի վերահսկելիություն եւ վերջ դրվի իշխանությունների կամայականություններին:

Ցավոք, 1988-ի Սումգայիթի սպանդից ի վեր Ադրբեջանի հակահայկական մոլագարությունը հազվադեպ է այնպիսի միջազգային ուշադրություն գրավել եւ պատկերավոր ինքնադրսեւորումներ ունեցել, ինչպես Ռամիլ Սաֆարովի շուրջ զարգացումները: «Ժառանգությունը» գտնում է, որ ստեղծված իրադրությունը հարթակ է միջազգային հանրությանը, հատկապես քաղաքական-դիվանագիտական շրջանակներ եկած նոր սերնդի առջեւ վերափաստարկելու Արցախյան հիմնահարցի էությունը, ԼՂՀ ներկայացուցիչներին Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ բանակցություններում վերստին ներգրավելու անհրաժեշտությունը եւ ԼՂՀ անկախության ճանաչման հրամայականը:

Միաժամանակ, ծավալվող իրադարձությունների լույսի ներքո «Ժառանգությունը» ճիշտ է համարում, որ ՀՀ Ազգային ժողովը առաջինը քննարկի եւ ճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչի համար էլ կուսակցության կողմից ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել համապատասխան օրինագիծ»:

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին