Հայաստանի ազգային ընտրանին ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում բարելավել է դիրքերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլիազգային հավաքականը բարելավել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, մեր ազգային ընտրանին առաջադիմել է երեք հորիզոնականով` 575 միավորով զբաղեցնելով 53-րդ տեղը: Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հետ նույն` B խմբում, ընդգրկված Մալթայի ընտրանին 139-րդ, Բուլղարիան` 89-րդ, Իտալիան 6-րդ, Չեխիան` 19-րդ, իսկ Դանիան 10-րդ հորիզոնականներում են:
Վարկանշային աղյուսակը կրկին գլխավորում է Եվրոպայի եւ աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Երկրորդ տեղում Գերմանիայի, իսկ երրորդում` Անգլիայի հավաքականն է: ՖԻՖԱ-ն իր հաջորդ վարկանշային աղյուսակը կհրապարակի հոկտեմբերի 3-ին:
Կարդացեք հոդվածը` Русский