Հաքերները կոտրել են «Ալ Ջազիրա»-ի պաշտոնական կայքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաթարի արբանյակային «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել` Սիրիայում գործող համակարգի կողմակիցների կողմից:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կայքի գլխավոր էջում արաբերենով հղում է տեղադրվել, որտեղ նշված է եղել, որ հեռուսաալիքը միակողմանի է լուսաբանում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները եւ այդ քայլով իրենք իրենց բողոքն են արտահայտում:

Չնայած տեղի ունեցածին` «Ալ Ջազիրա»-ի հեռուստատեսային եթերները շարունակվել են հեռարձակվել արաբերենով եւ անգլերենով:

Ինչպես հայտնի է, Քաթարը համարվում է Սիրիայի ներկա վարչակարգի քննադատներից մեկը եւ ընդդիմադիրների գլխավոր կողմնակիցը:

Քաթարում տեղակայված «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունն ակտիվորեն լուսաբանել է արաբական գարնան իրադարձությունները, Սիրիայում 18 ամիս շարունակող բախումները:

Հայերեն