Եգիպտոսը դուրս է բերում տանկերը Սինայի թերակղզուց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսը Սինայի թերակղզուց դուրս է հանում տանկերը, որոնք տեղակայվել էին օգոստոս ամսին ծայրահեղականների դեմ պայքարի ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, արդեն 20 տանկ դուրս են բերվել. Սինայի թերակղզում դրանք փոխարինվել են ավելի թեթեւ զինատեսակներով:

Տանկերի դուրս բերման հիմնական պատճառն Իսրայելի բողոքն էր: Պաշտոնական Թել Ավիվը հայտարարել էր, որ տանկերի ներկայությունը խախտում է երկու երկրների միջեւ կնքած խաղաղ համաձայնագրի կետերը:

Իր հերթին Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին մտադրվել է փոփոխություններ մտցնել 1979թ.-ին կնքված Քեմփ-դեվիդյան պայմանագրում: Համաձայն այդ պայմանագրի` Սինայը պետք է մնա ապառազմականացված գոտի:

Հայերեն