Միջազգային

Սիրիահայերը բողոքել են Սիրիայի լրատվության նախարարին` հայ ընտանիքի սպանության մասին կեղծ տեղեկություն տարածելու համար

2 րոպեի ընթերցում

Սիրիահայերը բողոքել են Սիրիայի լրատվության նախարարին` հայ ընտանիքի սպանության մասին կեղծ տեղեկություն տարածելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսիթեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը գրավոր բողոք է ներկայացրել Սիրիայի նորությունների հեռուստաալիքի (Syria News Channel- «Ալ Իխբարիա») տնօրենին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առաջնորդարանից, միեւնույն ժամանակ եպիսկոպոս Նալբանդյանը հանդիպում է ունեցել Սիրիայի լրատվության նախարար Ումրան ալ Զուուպիի հետ եւ անձամբ փոխանցել սիրիահայության վրդովմունքը` հայտնելով, որ սիրիահայ ընտանիքի 6 անդամների սպանության տեղեկությունը հրապարկվել է` հիմնվելով ոչ պաշտոնական աղբյուրի վրա եւ առանց ստուգելու ճշգրտությունը:

Նախարարն իր հերթին նշել է, որ սխալն արդեն կասեցվել է, եւ տվյալ աշխատակիցը պատասխանատվության կենթարկվի:Սրբազանը հանդիպման ընթացքում նախարարի հետ նաեւ քննարկել է առաջիկա համագործակցության շրջանակները:

Օգոստոսի 28-ին սիրիական հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, թե Դամասկոսի Զամալքա թաղամասում 6 անդամներից բաղկացած հայ ընտանիք է դաժանաբար սպանվել:

Դամասկոսի Հայոց թեմի ազգային առաջնորդարանը եւ Դամասկոսահայության շտապ օգնության մարմինը օրեր շարունակ փորձել են ստուգել նշված ընտանիքի ինքնությունը եւ արդյունքում պարզվել է, որ Դամասկոսի Զամալքա թաղամասում հայ ընտանիք չի ապրում: Դամասկոսի Ազգային առաջնորդարանը սիրիական հեռուստաալիքի տնօրինությունից տեղեկացել է, որ տեղեկությունը վերցվել է The Truth Paris լրատվական գործակալության կայքից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում