Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Ի. Կորինթիոսը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Իոաննիս Կորինթիոսը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, շնորհավորելով դիվանագետին` Ռոբերտ Քոչարյանը նրան հաջողություն է մաղթել բարձր առաքելության իրականացման գործում: Գոհունակություն հայտնելով հայ-հունական քաղաքական երկխոսության մակարդակի առթիվ` նախագահն ասել է, որ երկու երկրների միջեւ հաստատված լայնածավալ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Ռոբերտ Քոչարյանը ջերմությամբ է հիշել ամիսներ առաջ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի պետական այցը Հայաստան: Նա շնորհակալություն է հայտնել հունական կողմին` Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցության համար` հատկապես առանձնացնելով տուրիզմի, գյուղատնտեսության, պաշտպանության ոլորտները: Զրուցակիցները կարեւորել են նաեւ Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի շրջանակում Հունաստանի հետ կոնկրետ ոլորտներում համագործակցության հնարավորությունների ուսումնասիրումը: Հունաստանի նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի առավել ամրապնդելու երկկողմ գործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում