Հատուցման պահը մոտ է. ՍԴՀԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի մարդասպան ահաբեկչին պաշտոնական Բաքվին հանձնելու Հունգարիայի իշխանությունների ստոր քայլն արժանի է ամենայն պարսավանքի և արգահատանքի: Իրեն եվրոպական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ համարող այս պետությունը մարդասպանին ազատություն շնորհեց՝ այս կերպ մարտահրավեր նետելով ողջ քաղաքակիրթ աշխարհին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ն, այս մասին նշվում է ՍԴՀԿ Հայաստանի վարչության հայտարարությունում: Հնչակյանները ողջունում են Հայաստանի իշխանությունների՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման որոշումը, ինչպես նաև հույս հայտնում, որ այսքանով գործընթացը չի ավարտվի, իսկ Սաֆարովը կստանա իր արժանի պատիժը՝ լինի նա Բուդապեշտի բանտում, թե Բաքվի իր տանը: «Ադրբեջանական իշխանությունների՝ մարդասպանին իբրև հերոս ընդունելու և մեծարելու փաստն էլ ցույց է տալիս, թե ինչ ֆաշիստական, հայատյաց ու մարդատյաց մթնոլորտ է տիրում մեր հարևան երկրում»:

ՍԴՀԿ-ն վստահ է, որ Սփյուռքի կազմակերպական կառույցներն իրենց ողջ ուժով և կարողությամբ կսկսեն պայքարը, որպեսզի ողջ աշխարհն արժանի գնահատական տա Հունգարիայի ուխտադրուժ, իսկ Ադրբեջանի էլ ֆաշիստական քաղաքականությանը: «Հատուցման պահը մոտ է»,- հիշեցնում են հայկական ամենահին կուսակցությունից:

Հայերեն

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները