Ֆուտբոլ

Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը Հայաստանին բարդ մրցակից է համարում

1 րոպեի ընթերցում

Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը Հայաստանին բարդ մրցակից է համարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Բյորն Վասալոն  Հայաստանի ազգային ընտրանուն դժվարին մրցակից է համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»` վկայակոչելով timeofmalta պարբերականը, Վասալոնին ասել է, որ սեպտեմբերի 7-ին կայանալիք Մալթա- Հայաստան հանդիպումն ամենաբարդ խաղերից մեկն է լինելու:

«Մեզ դժվար հանդիպում է սպասվում Հայաստանի հավաքականի հետ խաղում: Ինչպես Իտալիան, այնպես էլ Հայաստանը, հաջորդ ամսվա ընթացքում կայանալիք հանդիպումներում, բարդ մրցակից են»,-ասել է  ֆեդերացիայի ղեկավար Բյորն Վասալոնը:

Նա նաեւ հիշեցրել է, որ Հայաստանը Եվրո-2012-ի  նախընտրական փուլում 17 միավոր ուներ եւ զբաղեցրեց երրորդ տեղը` իրենից առաջ թողնելով Ռուսաստանի եւ Իռլանդիայի հավաքականներին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրականի փուլի Մալթա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին, որով եւ կմեկնարկի Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլը: Իսկ պատասխան հանդիպումը տեղի կունենա 2013 թվականի հունիսի 7-ին, Երեւանում: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում