Ֆուտբոլ

Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրպագուները Ստամբուլում կպարզեն Հայաստանի և Արցախի դրոշները

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրպագուները Ստամբուլում կպարզեն Հայաստանի և Արցախի դրոշները

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հաքերները շարունակում են գրոհել Մոսկվայի «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը, որի առաջին էջում տեղադրվում է Քեմալ Աթաթուրքի նկարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ «Սպարտակի» և թուրքական «Ֆեներբախչե»-ի (2:1) միջև կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպման ժամանակ ռուս երկրպագուներն այրել էին աթաթուրքի նկարը: «Անմիջապես ներողություն խնդրեք թուրք ժողովրդից: ՖԻՖԱ-ն այն անտեսում է, մենք հանցագործությունն անպատիժ չենք թողնում»,- գրվել է մոսկովյան կայքում՝ Աթաթուրքի նկարի տակ:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանում հայկական ինֆորմացիոն կենտրոնը` «Еркрамас»-ը, «Սպարտակի» երկրպագուները մտադիր չեն բավարարել թուրք հաքերների պահանջները և ներողության փոխարեն պատասխան խաղին պատրաստվում են Ստամբուլում պարզել Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաև «Թուրքիա, ճանաչի'ր ցեղասպանությունը» և «Թուրքիա, վերադարձրու' հայկական հողերը» գրառումները: Այս մասին մոսկովյան ակումբի երկրպագուները հայտարարել են «Սպարտակ»-ի Facebook-ի պաշտոնական էջում:

«Չնայած ձեռնարկված միջոցներին` կայքի վրա գրոհները շարունակվում են: Դրա հետ կապված մենք ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել կայքի աշխատանքը»,- նշվել է «Սպարտակ»-ի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Ֆեներբախչե»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում