Տասնյակ հազարավոր տներ առանց Էլեկտրականության են մնացել Հարավային Կորեայում, որտեղ մոլեգնում Է «Բոլավեն» թայֆունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյակ հազարավոր տներ առանց Էլեկտրականության են մնացել Հարավային Կորեայում, որտեղ մոլեգնում Է «Բոլավեն» թայֆունը, որը շարժվում Է Կորեական թերակղզու արեւմտյան ծովափի երկայնքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, հաղորդել Է Կորեայի Հանրապետության արտակարգ իրավիճակների գերատեսչության օպերատիվ շտաբը:
Փոթորկալի քամին, որի արագությունը տեղ-տեղ հասնում Է վայրկյանում 50 մետրի, արմատախիլ Է անում ծառերը եւ պոկում Էլեկտրահաղորդման լարերը: Դրա հետեւանքով երկրում առանց Էլեկտրականության Է մնացել ավելի քան 50 հազար տուն, ներառյալ 33,1 հազար շինություն՝ Չեջուդո կղզի-առողջարանում:
Չեջուդոյի ափերի մոտ խորտակվել Է չինական երկու ձկնորսանավ, դրանց անձնակազմերի 34 անդամներից հաջողվել Է փրկել միայն վեց մարդու, մնացած 28-ը անհայտ կորած են համարվում:
Ժամանկավորապես չեղյալ են հայտարարված բոլոր ավիաչվերթները Չեջուդո կղզում եւ մայրաքաղաք Սեուլի Ինչհոն միջազգային օդանավակայանում: