«Միկա»-ն շարունակում է հաղթարշավը Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 20-րդ տուրի հանդիպումները:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, «Գանձասար»-ը Կապանում ուժերը չափեց Հայաստանի գործող գավաթակիր Գյումրու «Շիրակ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Տուրի հաջորդ խաղում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական» մարզադաշտում «Փյունիկ»-ը հյուրընկալվեց «Միկա»-ին եւ զիջեց 0:1 հաշվով:
Մինչ այս կայացել էին նաեւ «Իմպուլս»-«Ուլիս» 2:0 եւ «Բանանց»-«Արարատ» 1:1 հաշվով ավարտված հանդիպումները:
20-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 47 միավորով գլխավորում է «Միկա»-ն: Երկրորդ տեղում «Շիրակ»-ն է` 42, իսկ եռյակը եզրափակում է «Իմպուլս»-ը` 35 միավորով:
Կարդացեք հոդվածը` Русский