Վանես Մարտիրոսյանը խոստանում է Հայաստան գալ աշխարհի չեմպիոն դարձած

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի հայկական դպրոցը, իրոք, ամուր հիմքերի վրա է դրված: Սակայն մեր օրերի հայ բռնցքամրտիկների մեծ մասը, ովքեր ակնառու հաջողությունների են հասնում, ապրում եւ մարզվում են արտասահմանում: «Արմենպրես»-ը զրուցեց նրանցից մեկի` Միացյալ Նահագներում բնակվող, առաջին միջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի հետ:

-Վանես, Հայաստանից հեռացել եքչորստարեկանում, ի՞նչ եք կարծում`օտարությունն իր ազդեցությունն ունենում է մարդու կայացման վրա: Հայրենիքի սերը, կարոտը ստիպո՞ւմ է ամեն ինչ անել նրա փառքի համար:

-Ես բռնցքամարտով սկսել եմ զբաղվել յոթ տարեկանից: Առաջին մարզիչս` Դավիթ Թորոսյանն էր: Իհարկե, շատ մարզիչներ եմ ունեցել, առանձնացնեմ Ենգիբարյանին, ով մեծ ներդրում է ունեցել ոտքերիս աշխատանքի ճիշտ կազմակերպման վրա: Կցանկանայի նշել նաւե մյուս մարզիչներիս` Ալբերտ Քեշիշյանին, Սարգիս Ղազարյանին, Ռոման Քալանթարյանին: Ինչպես տեսնում եք բռնցքամարտում իմ հիմքը հայ մարզիչներն են դրել: Այնպես որ, եթե բնակվում եմ օտար երկրում, միևնույնն է` մինչ օրս էլ շարունակում եմ իմ հայ մարզիչներից շատ բան սովորել: Բայց օտարությունն էլ «դպրոց » է, որտեղ ամեն ինչ սովորում ես: Բայց կարոտն ու Հայրենիքի անունն ուրիշ կերպ ես ընկալում: Ուր էլ որ գնում եմ մրցելու, ինձ հետ անպայման տանում եմ մեր դրոշն ու հիմնի երաժշտությունը:

-Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած երեսունից ավելիմենամարտերում ոչ միպարտություն չեք կրել, ո՞րն է անպարտելիության Ձեր գաղտնիքը:

-Գաղտնիքը հավատն է: Եթե հավատում ես ինքդ քեզ, ուրեմն ամեն ինչ կարող ես հաջողությամբ գլուխ բերել: Կարևոր է նաև կամքն ու նպատակասլացությունը: Եթե մի ինչ որ բան ես ձեռնարկել, ուրեմն պետք գնաս մինչեւ վերջ:

-Ունե՞ք մարզական կուռք, ո՞ւմ մրցաոճն է Ձեզ ավելի դուր գալիս:

-Ամենանախընտրելի մարզիկը` Ալեքսիս Ագուերոն է: Ռինգի սահմաններից դուրս` ֆուտբոլիստ Մեսսին:

-Եթե առաջարկ լիներ հանդես կգայի՞ք Հայաստանի դրոշի ներքո:

-Կցանկանայի հանդես գալ Հայաստանում: Ես ինքս ինձ խոսք եմ տվել, որ Հայաստան կգամ միայն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո, որն այնքան էլ հեռու չէ: Ես ամենուր միշտ ներկայանում եմ Հայաստան-Աբովյան «հասցեով»: Հպարտորեն եմ արտասանում այս բառերը:

-Հայրդ նույնպես բռնցքամարտիկ է եղել, արդյո՞քմասնագիտությանդ ընտրությունընրա ազդեցությամբ է:

-Հաղթանակներիս հիմնական «մեղավորը» հայրս է: Նա է ինձ միշտ առաջ տանում, ոգևորում ու գոտեպնդում եւ բոլոր մրցումներին կողքիս է լինում:

-Արդյո՞ք մայրդ հետեւում է քո մարտերին:

-Նա երբեք մրցադահլիճ չի գալիս:Ուղիղ հեռարձակմամբ երբեք չի հետեւում իմ մարտերին: Միայն մեկ անգամ է փորձել դիտել, բայց հենց հայտնվել եմ ռինգում` դադարել է նայել: Դա նրա համար շատ ծանր է:

-Վիկ Դարչինյանը`«Վայրի ցուլ», Արթուր Աբրահամը` «Արքա Արթուր», իսկ ինչո՞ւ են Վանես Մարտիրոսյանին ասում «Մղձավանջ» , ո՞վ է կնքել այդ մականունը:

-Ասեմ, որ Արթուրի ու Վիկի հետ լավ ընկերներ ենք: Մենք չենք մեր կեղծանունների «հեղինակը»: Մարդիկ են մեզ այդպես անվանում: Սկզբում հանդես էի գալիս որպես սիրողական մարզիկ, եւ անգամ մրցամարտից առաջ, իմ դուրս գալուն պես, չգիտեմ ինչու մադրիկ գոչում էին մղձավանջ: Հավանաբար պատճառն այն է, որ ես բոլորին գետնին էի տապալում: Չգիտեմ:

-Ժամանակից առաջ չընկնենք,այնուհանդերձ,նպատակ չունե՞ք Հայաստանում մարզադպրոց բացելու:

-Դա իմ եւ հայրիկիս երազանքն է, և այն էլ` Աբովյան քաղաքում:

-Ի՞նչ կասեք առաջիկա մրցակցի` Էրիտալո Լառայի մասին:

-Լառան հինգ անգամ եղել է Կուբայի չեմպիոն: Աշխարհի չեմպիոն է նաև սիրողական բռնցքամարտում: Շատերը կարծում են, որ IBF 1b վարկածում նա է լավագույնն աշխարհում, իսկ մի մասն էլ կարծում է, որ ես եմ լավագույնը: Մեր քաշային կարգում աշխարհի չորս չեմպիոններ կան: Անկեղծ ասած, նրանցից յուրաքանչյուրն էլ վախենում է մրցել մեզ հետ: Այնպես որ ԱՄՆ-ի բռնցքամարտի համարյա բոլոր մասնագետներն էլ կարծում են, որ այս մենամարտը որոշիչ կլինի մեր քաշային կարգում լավագույնին որոշելու համար: Մենամարտն անցկացնելու պայմանագիրն արդեն ստորագրել ենք: Կարծում եմ մարտը կլինի նոյեմբերի 10-ին, Լաս Վեգասում:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Վանես Մարտիրոսյանի` Ֆեյսբուքի պաշտոնական էջից

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա