1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի օլիմպիական խաղերի չին չեմպիոնները Չինաստանում ամեն հրապարակային ելույթի համար՝ համերգի,ֆիրմայի որեւէ ակցիայի եւ այլ նման միջոցառման մասնակցելու համար 1 միլիոն յուան՝ մոտավորապես 159000 ԱՄՆ դոլար հոնորար են ստանալու. այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Չայնա դեյլի» չին հանդեսը:
Հիշեցնենք, որ Չինաստանի մարզիկները Լոնդոնի օլիմպիական խաղերին նվաճել են 38 ոսկե մեդալ` այս չափանիշով զիջելով միայն ամերիկացի մարզիկներին, որոնց հաշվին 46 ոսկե մեդալ Է գրանցվել:
Չին մարզիկները երկար ժամանակ զբաղեցնում Էին առաջին տեղը, սակայն օլիմպիական խաղերի վերջնամասում ամերիկացիները կարողացան շրջանցել նրանց եւ դառնալ Խաղերի հաղթողը ոչ պաշտոնական թիմային հաշվարկում: