«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Վենգերը լրջորեն հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն՝ Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին, մասնավորապես, տեղեկացրել են dynamo.kiev.ua և PROtransfers.ru ինտերնետային պորտալները:

Համաձայն շրջանառվող լուրերի՝ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լրջորեն է հետաքրքրված Մխիթարյանի ծառայություններով, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն եվրո:

«Արսենալ»-ից արդեն իսկ պաշտոնապես «Մանչեսթեր Յունայթեդ» է հեռացել թիմի լավագույն ռմբարկու Ռոբին վան Պերսին, և այդ դիրքում լոնդոնյան ակումբ լուրջ խնդիրներ ունի, այդ թվում նաև մի քանի ֆուտբոլիստների ստացած վնասվածքների պատճառով:

Միաժամանակ, football.ua կայքը մեջբերել է «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի՝ ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցը: Ռումինացի մասնագետը հայտարարել է, որ իր թիմի ֆուտբոլիստներից մեկի ծառայություններով հետաքրքրված է մի անգլիական ակումբ: «Ցանկացած պահի մեր ֆուտբոլիտներին կարող են ինչ-որ տեղ հրավիրել. այդ պատճառով մենք նախօրոք պատրաստվում ենք նրան, որ փոխարինենք այս կամ այն ֆուտբոլիստին: Երեկ ինձ զանգահարել էր անգլիական ակումբներից մեկի մարզիչը' կարևոր դեմք անգլիական ֆուտբոլում: Նա հետարքրքված էր մեր ֆուտբոլիստներից մեկի ծառայություններով: Խոսքը հարձակվողի մասին է» -ասել է Միրչա Լուչեսկուն:

Փաստենք, որ Հենրիխ Մխիթարյանն Ուկրանիայի նոր մեկնարկած առաջնությունում հիանալի է հանդես գալիս և 5 խաղում խփած 7 գոլով լավագույն ռմբարկուների մեջ առաջին տեղում է:

Ավելի վաղ ևս լուրեր էին շրջանառվում, որ անգլիական «Արսենալը» հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով:

Հայերեն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

BRICS առաջնորդները վերահաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը

ՌԴ նախագահը կոչ է արել ավելի շատ երկրների ներգրավել համաշխարհային խաղաղության ապահովման գործում

Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը դարձել է անհետաձգելի

Սպիտակ տունը հայտնել է, որ Ռուսաստանը կմասնակցի G20-ի էներգետիկայի հարցերով հանդիպմանը

ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Վրաստանում պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ

Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը