Ֆուտբոլ

«Հայաստանի հավքականն արժանի էր հաղթանակի». Բելառուսի հավաքականի մարզիչ

1 րոպեի ընթերցում

 «Հայաստանի հավքականն արժանի էր հաղթանակի». Բելառուսի հավաքականի մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպման ընթացքում Բելառուսի հավաքականը կարողացավ առավելության հասնել միայն համառության շնորհիվ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ընկերական հանդիպումից հետո նման կարծիք հայտնեց Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Գեորգի Կոնդրատեւը:

«Հայաստանի հավաքականն առավել արժանի էր հաղթանակի: Մեր ֆուտբոլիստներից ութը մշտապես պատեստայինների նստարանին էին. տղաները կարողացան հաջողության հասնել միայն համառության հաշվին»,-ասաց Կոնդրատեւը:Անդրադառնալով Բելառուսի հավաքականի նորեկ Անդրեյ Խաչատուրյանին` մարզիչը շեշտեց, որ ֆուտբոլիստը կարողացել է հաղթահարել մեկնարկային հուզմունքը եւ գեղեցիկ խաղը ցուցադրել:

Օգոստոսի 15-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Բելառուսի ընտրանին Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակ տարավ 2-1 հաշվով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում