Հայաստան-Բելառուս` դեռեւս 0:1
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականը բացեց հաշիվը`0-1:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող Հայաստան-Բելառուս ընկերական խաղում առաջինը խաղի հաշիվը բացեցին Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստները: Ճիշտ օգտվելով ստեղծված իրավիճակից` Բարդինի Բրեսան Ռենանը, ստանալով գնդակը, հուժկու հարվածով այն ուղարկեց Բերեզովսկու դարպասի վերին աջ անկյունը:
Թեեւ մեր հավաքականի ֆուտբոլիստները տիրում էին խաղային իրադրությանը եւ ձեռնարկում գեղեցիկ հակագրոհներ, բայց վերջնական նպատակին հասնել դեռ չի ստացվել: Դարպասապահի առաջ միայնակ հայտնվելով իրենց հերթին վրիպեցին եւ Յուրա Մովսիսյանը, եւ Գեւորգ Ղազարայանը, եւ թե Արաս Օզբիլիսը:
Թիմերը հանգստի գնացին անփոփոխ հաշվով`0-1: