Ֆուտբոլ

Տիգրան Սարգսյանը խաղադաշտում կհետեւի Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Տիգրան Սարգսյանը խաղադաշտում կհետեւի Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 15-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ներկա կլինի Հայաստան-Բելառուս ֆուտբոլային ընկերական խաղին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով կառավարության պաշտոնական կայքը, վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմահազար ֆուտբոլասերների հետ կերկրպագի Հայաստանի ազգային հավաքականին:

Ժամը 20:00-ին կկայանա Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը, որը կսպասարկի Վրաստանի մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավարը լինելու է Դավիթ Խարիտոնաշվիլին: Մրցավարի օգնականներն են Զազա Պիպիան և Լևան Տոդրիան: Չորրորդ մրցավարի պարտականությունները կկատարի Լևան Կվարացխելիան:

Օգոստոսի 14-ին Երևան է ժամանել Բելառուսի ազգային հավաքականը: Օգոստոսի 14-ին` ժամը 19:30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում բելառուս ֆուտբոլիստներն անցկացրել է իրենց առաջին մարզումը: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում