Ամերիկյան «Էնթերփրայզ» ատոմային ավիակիրը մտել Է Պարսից ծոց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Էնթերփրայզ» ատոմային ավիակիրը, որը մարտական հերթապահություն Էր իրականացնում Արաբական ծովում, հրթիռային հածանավի եւ Էսկադրոնային ականակիրի ուղեկցությամբ մտել Է Պարսից ծոց, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:
Պենտագոնն առայժմ չի հաստատել այս տեղեկատվությունը, սակայն, ինչպես հաղորդում Է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմը, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի այդ ավիակիր հարվածային խմբին միացել Է բրիտանական «Դայմոնդ» Էսկադրոնային ականակիրը, որը վերջերս Էր ժամանել Պարսից ծոցը պարեկելու համար:
Կարդացեք հոդվածը` Русский