Միջազգային

Թայլանդում սենատորը պատահաբար կրակել է նախկին կնոջ վրա

1 րոպեի ընթերցում

Թայլանդում սենատորը պատահաբար կրակել է նախկին կնոջ վրա

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայլանդում քաղաքական գործիչ Բունսոնգ Կովավիսարատն ատրճանակից պատահաբար կրակ է արձակել իր նախկին կնոջ վրա, ով եղել է նրա անձնական քարտուղարը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով CNN-ը, Թայլանդի խորհրդարանի 55-ամյա սենատորը երկրի ռեստորաններից մեկում ճաշելիս է եղել նախկին կնոջ` Չանակարն Դետկարտի հետ: Մինչ պատվիրած ուտեստը մատուցողը կբերեր, սենատորը հանել է ատրճանակը` ցույց տալու համար, որից հետո տեղի է ունեցել դժբախտ պատահարը: Փամփուշտը դիպել է կնոջ որովայնին: 46-ամյա կինը հիվանդանոցում մահացել է: The Bangkok Post-ը մեջբերել է սենատորի խոսքերը, ով պնդել է, որ կատարվածն այնպիսի շոկ է առաջացրել, որ նույնիսկ կնոջը չի կարողացել հիվանդանոց ուղեկցել:

Ոստիկանությունն ավելի ուշ հայտնել է, որ սենատորն ունեցել է զենք պահելու թույլտվություն: Նրան մեղադրանք է ներկայացվել, սակայն շնորհիվ պատգամավորական անձեռնամխելիության` Կովավիսարատինչեն կարող ձերբակալել մինչ խորհրդարանը կորոշի զրկել նրան անձեռնամխելիությունից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում