Չինաստանի ամենավտանգավոր հանցագործի մասին տեղեկություն հաղորդողին խոստանում են շուրջ 950 հազար ԱՄՆ դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 OԳՈՍՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ոստիկանությունը սկսել է երկրի ամենավտանգավոր հանցագործի` 42-ամյա Չժոու Կեհուայի հետախուզությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է lenta.ru-ն: Հանցագործին կասկածում են բազմաթիվ սպանությունների մեջ, որոնցից առաջինը նա կատարել է դեռ 2004 թվականին:

Հետախուզությունը սկսվել է օգոստոսի 10-ին, երբ ԿեհուանՉունցին քաղաքում կողոպուտի ժամանակ կրակել է մի կնոջ վրա, այնուհետև ապանել իրեն հետապնդող ոստիկանին: Ենթադրվում է, որ հանցագործը թաքնվում է Չունցինից ոչ այնքան հեռու գտնվող Գելեշան լեռան վրա, որի շուրջ ոստիկանները մեծ ուժեր են կենտրոնացրել: Բացի դրանից, քաղաքում Չժոու Կեհուայի նկարներով հայտարարություններ են փակցված, իսկ ճանապարհներին ոստիկանական հսկողություն է սահմանված:

Ոստիկանության տվյալներով` 2004 թվականից ի վեր Կեհուան Չինաստանի տարբեր քաղաքներում կողոպուտների ժամանակ սպանել է տասը մարդու: Հանցագործի գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություններ հաղորդողը կպարգևատրվի կես միլիոն իենով (մոտ 80 հազար ԱՄՆ դոլար): Իսկ տարբեր գերատեսչությունների կողմից սահմանված պարգևավճարը հասնում է շուրջ 850 հազար ԱՄՆ դոլարի:

Չինաստանում օրենքը մասնավոր անձանց արգելում է հրազենի օգտագործումը, այդ պատճառով երկրում հրազենից սպանությունների դեպքերը հազվադեպ են: Այս առումով Կեհուայի գործը համարվում է աննախադեպ:

Հայերեն Русский

Ֆոն դեր Լայենը հասկանալի է համարել ՌԴ-Ուկրաինա բանակցություններին Եվրոպայի ներկայությունը և ողջունել է գերիների առաջիկա փոխանակումը

Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել մինչև 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների. ԻՀՊԿ

Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցության զարգացումը

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը