Քուրդ զինյալները թուրք պատգամավորի են առեւանգել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդստանի աշխատավորական կուակցության (PKK) զինյալները Թուրքիայի Թունջելի նահանգում առեւանգել են այդ երկրի խորհրդարանի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Հուսեին Այգյունին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12-ի երեկոյան: Թունջելիից ընտրված պատգամավորին քուրդ զինյալներն առեւանգել են իր օգնական Քադիր Մերքիթի եւ թուրքական «Աքշամ» թերթի թղթակցի հետ Օվաջըքից Թունջելի վերադարձին: Նրանք կանգնեցրել են ավտեմեքենան, պատգամավորին իրենց հետ տարել լեռները, իսկ նրան ուղեկցող օգնականին, «Աքշամ»-ի թղթակցին եւ վարորդին բաց թողել:

PKK-ի կողմից թուրք պատգամավորին առեւանգելու լուրը ցնցել է Թուրքիան: Լուրեր են շրջանառվում, որ հարավարեւելյան քրդաբնակ Հաքքարիի նահանգում PKK-ի աննախադեպ հարձակումներից հետո քուրդ զինյալները նոր հարվածներ են նախապատրաստում իրագործել:

Այդ միջադեպից հետո Թուրքիայի պաշտոնական կառուցներն ակտիվացրել են PKK-ի դեմ գործողությունները: Թունջելիի նահանգապետ Մուստաֆա Թաշքեսանը հայտնել է, որ ԺՀԿ-ի պատգամավորին առեւանգելու հետ կապված տարածաշրջանում խոշորամասշտաբ միջոցառումներ են սկսվել: Գործընթացին ոստիկանությանը հավասար ներգրավվել է նաեւ թուրքական բանակը

Հայերեն

Ֆոն դեր Լայենը հասկանալի է համարել ՌԴ-Ուկրաինա բանակցություններին Եվրոպայի ներկայությունը և ողջունել է գերիների առաջիկա փոխանակումը

Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել մինչև 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների. ԻՀՊԿ

Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցության զարգացումը

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը