Օլիմպիական խաղերին Հայաստանի վերջին մարզիկն էլ ձախողեց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 66 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը 1:3 հաշվով զիջել է ղազախ Ակժուրեկ Տանատարովին իր երկրորդ մրցամարտում և չի կարողացել դուրս գալ Լոնդոնի օլիմպիական խաղերի մրցաշարի 1/2 եզրափակիչ:
Սաֆարյանը դուրս է մնացել նաև բրոնզե մեդալի համար մրցապայքարից, քանի որ ղազախ մարզիկը կիսեզրափակիչում 1:3 հաշվով պարտվել է հնդկաստանցի Սուշիլ Կումարին և չի կարողացել պայքարել ոսկե մեդալի համար:
Հիշեցնենք, որ Սաֆարյանը Հայաստանի վերջին մարզիկն է օլիմպիական խաղերին: Նախորդ օրերին անհաջող ելույթ են ունեցել ազատ ոճի ըմբշամարտի երկու մարզիկներ 84 կգ քաշային Հաջիմուրադ Նուռմագոմեդովը և 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որոնք մնացին առանց մեդալի:
Ներկա պահին Հայաստանի օլիմպիականները զբաղեցնում են 59-րդ տեղը ոչ պաշտոնական թիմային հաշվարկում:
Հայաստանի մարզիկները, այսպիսով, ավարտեցին իրենց ելույթները Լոնդոնում` նվաճելով 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: