Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հետաքրքրություն են արտահայտել երկու սիրիահայեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործատուների միություն դիմել է երկու սիրիահայ` Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, նրանցից երկուսն էլ ընտրել են ծառայությունների ոլորտը:«Մեզ դիմած սիրիահայերը ցանկանում են սկզբում Երեւանում, ապա նաեւ մարզերում ավտոպահեստամասերի ներկրման եւ վերանորոգման գործով զբաղվել»,-ասաց նա:

Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար առաջիկայում միություն կդիմի սիրիահայերի մի խումբ եւս:Ավելի վաղ Գործատուների միությունն հայտարարություն էր տարածել` պատրաստակամություն հայտնելով անվճար խորհրդատվություն տրամադրել սիրիահայերին` Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, սիրիահայերին առաջարկվելու են աշխատանքներ ծառայությունների, արագ սննդի ոլորտներում, փոքր արտադրություններում, օրինակ` արեւելյան հրուշակեղենի, որում սիրիահայերը մասնագիտացած են, եւ այլ բնագավառներում:

Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց թվում նաեւ հայեր:Սիրիահայերն, իրավիճակից ելնելով, շարունակում են լքել երկիրը:Հայաստանում Սփյուռքի, ԿԳ նախարարությունները եւ հասարակական կառույցները աշխատանքներ են տանում` հայրենիք ժամանած սիրիահայերի համար կեցության եւ ուսման անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով: Հայաստանում սիրիահայերին կեցության կարգավիճակի կամ քաղաքացիության շնորհման հարցերը քննարկվում են արագացված ընթացակարգով:

Հայերեն English Русский

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն