Քաղաքականություն

Հայաստանը չափազանց հետեւողական է Ադրբեջանի հետ սահմանի ամրապնդման գործում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը չափազանց հետեւողական է Ադրբեջանի հետ սահմանի ամրապնդման գործում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանի ամրապնդման գործում հայկական կողմը չափազանց հետեւողական է եւ ամենօրյա աշխատանք է իրականացնում. փաստը չի վրիպել անգամ ադրբեջանական լրատվամիջոցների աչքից: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմի պաշտպանվածությունը դիրքերում, պաշտպանական կառույցների հագեցվածությունը, անհրաժեշտ համալրումները, սահմանի ամրապնդման համապատասխան աշխատանքների իրականացումը մշտական գործընթաց են: «Այդ քայլերը հետեւողականորեն կշարունակվեն նաեւ ապագայում: Իսկ թե ինչու է ադրբեջանական կողմը սկսել այս մասին միայն հիմա բարձրաձայնել,ադրբեջանական քարոզչամեքենայի համար ինչու է հենց այս պահին ուշադրության արժանի այդ հարցը,դժվարանում եմ ասել, բայց մեր պաշտպանվածությունը զարգացնում ենք մշտական»,- շեշտեց Հովհաննիսյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները, բարձրաձայնելով Հայաստանի կողմից ադրբեջանական սահմանի ուժեղացման, ամրապնդման աշխատանքների մասին, որպես հիմնական պատճառ մատնանշել են հունիսյան միջադեպերը: Միջազգային հանրությանը շարունակաբար մոլորության մեջ դնող ադրբեջանական քարոզչամեքենան վրիպել է` մատնանշելով փաստը, որը փորձում էին թաքցնել: Հունիսին ադրբեջանական դիվերսիոն խմբերը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանի հատման մի քանի անհաջող փորձեր են իրականացրել, որոնքհայ դիրքապահների զգոնության շնորհիվ կանխվել են և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում վնասազերծվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում